Irib News-ի փոխանցմամբ՝ Իրան է ժամանել ռուս մուսուլման տիեզերագնաց Սալիժան Շարիպովը: Վերջինս հանդիսանում է աշխարհի 375-րդ և Ռուսաստանի 88-րդ տիեզերագնացը:
Շարիպովն Իրանի արևելքում ընկած Սեմնան նահանգում մի շարք հանդիպումներ է անցկացնելու նահանգի տարբեր համալսարաններում, որոնց ընթացքում դասախոսություններ է կարդալու տիեզերքի ու տիեզերագնացության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Իրանը մտադիր է այս տարի կապիկ գործուղել տիեզերք, իսկ մինչև 2021 թվականը՝ մարդ: