Friday, 05 06 2026
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Ֆրանսիայում ավարտվում է նախընտրական քարոզչությանը հատկացված ժամանակը

Ինչպես հայտնում է RTL ռադիոընկերությունը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկրի նախագահ վերընտրվելու դեպքում խոստացել է վարել ագրեսիվ միջազգային քաղաքականություն: «Ես մինչև 2012թ. վերջը հանդես եմ գալու միջազգային մակարդակի վճռական նախաձեռնություններով, բացի այդ` կանցկացնեմ 3-4 զանգվածային բարեփոխումներ երկրի ներսում»,- ասել է Սարկոզին:

Նրա խոսքով` իր մանդատի հենց սկզբում «թույլ է տվել, հնարավոր է, մեկ սխալ»: «Ես ոչ միանգամից գիտակցեցի նախագահի դերի ողջ նշանակությունն ու այդ պատճառով չաշխատեցի ամբողջ ուժով»,- ասել է Սարկոզին, սակայն խոստացել է երկրում նախագահ վերընտրվելու դեպքում նման բան իրեն թույլ չտալ:

«Դա տեղի չի ունենա, քանի որ ես հիմա շատ լավ գիտեմ աշխատանքս ու պարտականություններս»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ «ներկայում այլևս գոյություն չունի եվրոյի կրախի ռիսկ»:

«Եվրոպան հիմա հիշեցնում է առողջացող հիվանդի, ու մենք սխալվելու իրավունք չունենք: Եթե ֆրանսիական իշխանությունները թուլացնեն պետական խասերի դեմ պայքարը, պետբյուջեի դեֆիցիտի ու պետպարտքի կրճատումը, Ֆրանսիան կհայտնվի այն նույն վիճակում, ինչ Իսպանիան»,- ասել է Սարկոզին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում արդեն ավարտվում է նախընտրական քարոզչությանը հատկացված ժամանակը հանրահավաքներ կազմակերպելու, ԶԼՄ-ների առաջ ելույթ ունենալու համար, ընտրողները կիրակի կկատարեն իրենց ընտրությունը:

Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնում էմ 10 թեկնածու` երկրի ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզին, Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Օլանդը, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը, «Աջ ճակատից» Ժան-Լյուկ Մելանշոնը, «Դեմոկրատական շարժում» կուսակցության նախագահ Ֆրանսուա Բայրուն, «Եվրոպա Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությունից Եվա Ժոլին, «Կանգնի՛ր, հանրապետություն» կուսակցության առաջնորդ Նիկոլա Դյուպոն-Էնյանը, աջ «Նոր հակակապիտալիստական կուսակցության ղեկավար Ֆիլիպ Պուտուն, տրոցկիստական-կոմունիստական «Աշխատանքային պայքար» կուսակցության նախագահ Նատալի Արտոն և «Համերաշխություն ու առաջընթաց» կուսակցության հիմանդիր Ժակ Շեմինադը: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով, որոնցից առաջինը կկայանա ապրիլի 22-ին, հաջորդը`մայիսի 6-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում