Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիրների կողմից առևանգված իրանցի ուխտագնացները հնարավոր է՝ ազատ արձակվեն այսօր: Այս մասին հայտարարել է Դամասկոսում իրանական տեղեկացված աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ ձեռնարկված գործողությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու փուլով նրանց ազատելու մասին. «Ներկայումս բանակցություններ են տարվում նաև իրանցի 7 ինժեներների ազատարձակման ուղղությամբ, որոնք աշխատում էին էլեկտրակայանում և զինված խմբավորման կողմից առևանգվել էին 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Սիրիայի Հոմս քաղաքում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ էին արձակվել Սիրիայում առևանգված 11 իրանցի ուխտագնացներից 5-ը:









































