Thursday, 04 06 2026
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները

Կառավարության և մասնավոր հատվածի միջև ստորագրվել են ռազմավարությունների իրականացման հուշագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի, ինչպես նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Անցնելով օրակարգային հարցերին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքը: Ակնկալվում է, որ 2012 թվականին արդյունաբերության բնագավառի ընդհանուր ծավալները կհատեն մեկ տրիլիոն դրամի ցուցանիշը: Նախարարի խոսքով՝ 2011-ին այս ոլորտում արձանագրվել են տպավորիչ արդյունքներ՝ արդյունաբերության ընդհանուր ծավալներն աճել են 14,1 տոկոսով և կազմել 953 միլիարդ դրամ, ինչը տնտեսության մեջ ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում ևս գրանցվել են աճի խոստումնալից տեմպեր. նշված ժամանակահատվածում արձանագրվել է արդյունաբերության 18,5 տոկոս աճ:
Տիգրան Դավթյանը նշել է, որ կառավարությունը մի շարք գործիքներով շարունակում է աջակցություն ցուցաբերել արտադրական ընկերություններին:
Մասնավորապես, ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի տրամադրման ուղղությամբ 2011-ին հավանության է արժանացել 10 ներդրումային ծրագիր՝ 52,9 միլիարդ դրամի ծավալով, իսկ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում հաստատվել է 4,3 միլիարդ դրամի 4 ներդրումային ծրագիր: Այս քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ:

Ներմուծված ապրանանքների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգման ծրագրից օգտվելու ծավալները նախորդ տարի կազմել են 14 միլիարդ դրամ, իսկ այս տարի արդեն իսկ հավանության են արժանացել 1,3 միլիարդ դրամի երեք ծրագրեր:
Արդյունաբերական ընկերությունների վարկավորման գործընթացն օրեցօր ավելի ինտենսիվ է դառնում: Պետական ռեսուրսների միջոցով Ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից արդյունաբերական և ներդրումային ծրագրերի վարկավորման նպատակով տեղաբաշխվել է 3,6 միլիարդ դրամ: 2012-ին իրականացվել է 9 վարկային ծրագրի վարկավորում՝ 786 միլիոն դրամ ծավալով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի զեկուցմամբ՝ արդեն ձևավորվել են կոնյակագործության և դեղագործության բնագավառների ճյուղային խորհուրդները, որոնց շրջանակներում քննարկվում և մշակվում են 2012-2015 թթ.-ի միջացառումների ծրագրերը:

Ռազմավարության շրջանակներում միջազգային կառույցների հետ համագործակցությամբ նախատեսվում է մասնակցել տարբեր միջազգային ֆորումների, ցուցահանդեսների՝ հայկական ապրանքների առաջխաղացմանն ու արտահանմանը նպաստելու համար: Մասնավորապես, ապրիլի 20-ին գործարար պատվիրակություն է մեկնելու Վրաստան, որտեղ նախատեսվում է արտահանման ենթակա հայկական ապրանքների ներկայացման ծրագիր:

Օրակարգի հաջորդ հարցով զեկուցվել է, որ արդեն իսկ ստեղծվել են կոնյակագործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհուրդների քարտուղարությունները, որոնցում ընգրկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության և համապատասխան բնագավառում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կոնյակագործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների բնագավառներում 2012-2015 թվականների գործողությունների ծրագրի նախագծերին և Հայաստանի գինեգործության ոլորտային ռազմավարության մշակման ընթացքին:

Այնուհետև, վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և դեղագործության ու բիոտեխնոլոգիաների, ինչպես նաև կոնյակագործության ոլորտների ներկայացուցիչների միջև ստորագրվել են այս բնագավառների ռազմավարությունների իրականացման վերաբերյալ հուշագրեր, որոնք ծրագրերի իրականացման շրջանակներում ամրագրում են փոխադարձ պարտավորություններն ու գործողությունները: Կառավարության անունից հուշագրերն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Հուշագրերի իրականացման նպատակն է՝ այս ոլորտներում ապահովել արտադրության և արտահանման ծավալների կայուն աճ, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա, հայկական արտադրանքի որակի և միջազգային մրցունակության բարձրացում, աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում