Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում հնարավորինս արագ ընդունել ևս մեկ բանաձև՝ հավանություն տալով Սիրիայում միջազգային դիտորդների լիարժեք առաքելությանը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
«Բոլորը պետք է համախմբվեն Անանի ծրագրի շուրջ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման շուրջ, որի կողմից այդ ծրագիրը հավանության է արժանացել, անել հնարավոր ամեն բան՝ հնարավորինս արագ երկրորդ բանաձևն ընդունելու համար, որը հավանություն կտա Սիրիայում դիտորդների լիրարժեք առաքելությանը»,- ասել է Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:







































