Ֆրանսիայի նախագահի թեկնածու, գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի հիմնական մրցակից Ֆրանսուա Օլանդը խոստանիւմ է ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում աջացկել իր երկրի մասնակցությանը ՄԱԿ-ի մանդատի համաձայն Սիրիայում ռազմական գործողությունների անցկացմանը:
«Եթե այն (ռազմական գործողությունը) իրականացվի ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում, մենք կմասնակցենք նման նախաձեռնությաը»,- հայտարարել է Օլանդը Europe 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Սարկոզին իր հերթին մարտին հայտարարել էր, որ կպաշտպանի Սիրիայի դեմ ռազմական գործողությունները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ: Նրա խոսքերով՝ նման գործողություն անցկացնելու համար «պետք է հասնել Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի հանմանը»:
Հիշեցնենք. Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 22-ին՝ կիրակի:







































