Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը թերհարկվում է: Նրա այս հայտարարության վերաբերյալ լրագրողներն այսօր մեկնաբանություն խնդրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից: «Մենք այս հարցը քննարկում ենք, դեռևս քննարկումները չենք ավարտել, ըստ իս՝ քննարկումներ կլինեն նաև ԱԺ-ում: Բնականաբար, մենք ունենք ոլորտներ, որոնք հարկման մեծ արդյունավետությամբ չեն փայլում: Արդյոք այդպիսին է հանքարդյունաբերության ոլորտը, և արդյոք նման մոտեցման ընդունումը ամբողջովին կլուծի հարցերը, թե պետք են ավելի կամ պակաս միջոցառումներ՝ ցույց կտան քննարկումները: Բայց շատ շուտով մենք մեր վերջնական դիրքորոշումը կարտահայտենք այս հարցի առնչությամբ»,- ասաց նախարարը: