ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ են այցելել և ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանին են հանդիպել 3 դատախազներ:
«Առավոտի» հարցին, թե հայտարարությունն արվե՞ց, ցմահ ազատազրկվածը պատասխանել է.
«Ես խոստացել եմ դարի հայտարարություն անել: Հանդիպման ժամանակ ասել եմ, թե ինչի մասին Է և ինչ եմ ուզում անել: Իմ հայտարարությունն ուժի մեջ Է և այն կանեմ ցանկացած պահի: Կարող եմ ասել, որ ես քավության նոխազ եմ և մինչ օրս լռել եմ, քանի որ ամոթ էր մեր պետության համար: Ես երբեք սպանության մասնակից չեմ եղել և «բեսպրեդել» Է եղել իմ քրեական գործով: Թեման լուրջ է, և ես «զինադադար» եմ կնքել այս փուլում»:
«Տեր-Սահակյանը ՀՀ նախագահին իր երկրորդ նամակն Էր ուղարկել, որից տեղյակ չէր, հանձնե՞լ են նախագահին, թե՞ ոչ»,- հավելում է թերթը:






































