Աֆղանստանում կործանվել է անվտանգության ապահովման միջազգային ուժերի ուղղաթիռը: Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի հարավային շրջաններից մեկում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հայտնի է, որ ամերիկյան Black Hawk ուղղաթիռում եղել են 4 զինվորական: Չի հաղորդվում, թե մահացե՞լ են արդյոք զինվորականները: Ամերիկացիներն ասել են, որ կործանման վայրը հայտնաբերված է: Նրանք չեն բացառել, որ ուղղաթիռը ընկել է հարձակման հետևանքով, սակայն ամենահավանական պատճառը եղանակային վատ պայմաններն են:









































