ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում իրավիճակը կարգավորելու նոր բանաձև կարող է ընդունել: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Դիվանագետի խոսքերով` ՄԱԿ ԱԽ-ի որոշ անդամ երկրներ ցանկանում են հավելյալ տեղեկատվություն ստանալ Սիրիայում իրավիճակի մասին:
Չուրկինը չի բացառել, որ բանաձևի տեքստը շատ բաներով կկրկնի 2042 համարի տակ գտնվող նախորդ բանաձևերը: Նա ընդգծել է, որ այժմ նախ պետք է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները` դիտորդների անարգելք աշխատանքն ապահովելու համար:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դիտորդների աշխատանքից կախված կլինի՞ նոր բանաձևի ձևակերպումը, Չուրկինն ասել է, որ ՄԱԿ ԱԽ-ն առաջ կշարժվի, երբ «բավարարված լինի»:
Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է հանդիպել ոչ միայն Սիրիայի պաշտոնական ընդդիմության հետ, այլև «մնացած բոլոր ընդդիմադիր խմբերի հետ, ովքեր պատրաստ են բանակցել»:








































