Շրի Լանկայում կինը ձերբակալվել է, քանի որ ենթադրվում է, որ նա Սաուդյան Արաբիայում կախարդել է 13-ամյա մի աղջկա:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հավանականություն կա, որ նրան կդատապարտեն մահվան, քանի որ երկիրը հայտնի է նրանով, որ այնտեղ «կախարդներին» գլխատում են:
Ոստիկանության խոսնակը երեկ հաստատել է, որ տեղական լրատվամիջոցներում տարածված այս պատմությունը ճշմարիտ է:
Ըստ Okaz օրաթերթի՝ արաբ տղամարդը բողոքել է, որ իր աղջիկը հանկարծ տարօրինակ վարք է սկսել դրսևորել, և դա պատահել է այն բանից հետո, երբ նա հանդիպել է Շրի Լանկայի այդ կնոջը:
Հայրն այդ մասին հայտնել է ոստիկանություն և պահանջել է, որ կնոջը ձերբակալեն:









































