Հունաստանն այսօր Եվրոպական ֆինանսական կայունության ֆոնդից (EFSF) 25 միլիարդ եվրո է ստացել` տեղական բանկերի վերակապիտալացման համար: Այս մասին այսօր հայտնել են երկրի կառավարության աղբյուրները: Հունական բանկերը կորուստներ էին կրել` մասնակցելով մեծ դիսկոնտով հին պարտատոմսերը նորերով փոխարինելու ծրագրին:
Ֆինանսական ինստիտուների ակտիվների ավելացումը շատ կարևոր նշանակություն ունի հունական բանկային համակարգի համար, որը միլիարդավոր եվրոյի հասնող պարտքեր ունի։
Անցյալ շաբաթ Հունաստանի նախարարների խորհուրդը հաստատել էր վերակապիտալացման գործընթացի ընդհանուր շրջանակները` մասնավոր ներդրողներին խթանելու համար:
Երկրի կառավարության ներկայացուցչի տեղեկատվության համաձայն` բանկերի վերակապիտալացման մեջ մասնավոր ներդրողների մասնակցության պայմանները կհստակեցվեն ավելի ուշ:








































