Իրաքում ահաբեկիչներն ապրիլի 19-ին գրեթե միաժամանակ ամբողջ երկրով մեկ 20 ահաբեկչություն են իրականացրել, որի հետևանքով առնվազն 36 մարդ է զոհվել, ավելի քան հարյուր մարդ տարբեր վնասվածքներ է ստացել:
Բաղդադի շիաների թաղամասում երեք ականապատ ավտոմեքենա է պայթել, երկու ճանապարհային ռումբ և մեկ մահապարտ-ահաբեկիչ: Այս հարձակումների զոհ է դարձել 15 մարդ, 61-ը վիրավոր են:
Կիրկուկեում ահաբեկիչները պայթեցրել են ևս երկու ականապատ ավտոմեքենա և երեք ճանապարհային ռումբ` սպանելով 26 մարդու, որոնց մեծ մասը ոստիկաններ և զինծառայողներ են եղել:
Եվս երկու ական է պայթել Սամարրա քաղաքում:
Բացի այդ, մի շարք պայթյուններ են տեղի ունեցել սունիների գավառ հանդիսացող Անբարում: Այդ հարձակումների թիրախ կրկին դարձել են ոստիկանները և զինծառայողները:









































