Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է վերջիններիս հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԿԳՆ-ից:
Հանդիպումը բաժանվել է երկու մասի` առաջին հանդիպումը տեղի է ունեցել համալսարանի դահլիճում, որտեղ Ա. Աշոտյանը պատասխանել է ուսանողների և լրագրողների հարցերին:
Երկրորդ հանդիպումը կայացել է բուհի բակում, որտեղ նախարարը մանրակրկիտ և սպառիչ պատասխաններ է տվել ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են նախարարի` բուհի նախկին ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ` ‘խիստ նկատողություն’ հայտարարելու վերաբերյալ հրամաններին, որոնց արդյունքում դադարեցվել էին բուհի նախկին ռեկտորի լիազորությունները:









































