News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն դրականորեն է գնահատել ապրիլի 18-19 Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների նիստը:
Բաքրաձեն հույս է հայտնել, որ ալյանսի հետ Վրաստանի մերձեցումն իր արտացոլումը կգտնի Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովում. «Մենք ակնկալում ենք, որ մինչ այդ գագաթնաժողովն արված հայտարարությունները և մասնավորապես Վրաստանի ու ՆԱՏՕ-ի մերձեցման վերաբերյալ հայտարարությունները կարտացոլվեն փաստաթղթի տեսքով: Մենք կարծում ենք, որ այդ մերձեցումն ադեկվատորեն կարտացոլվի փաստաթղթերում, սակայն դեռ վաղ է խոսել, թե ինչ տեսքով կարվի դա»:
Հիշեցնենք, որ Չիկագոյում ՆԱՏՕ-ի համաժողովը տեղի է ունենալու մայիսի 20-21-ին:








































