Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Սկաֆատիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 13-ին ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելել է Սալերնո նահանգի Սկաֆատի /Scafati/ քաղաքը, ուր հանդիպում է ունեցել քաղաքապետ Անջելո Պասկալինոյի հետ /Angelo Pasqualino Aliberti/, ինչպես նաև մասնակցել է քաղաքի պատմական շինություններից մեկում` Ռեալ Պոլվերիկո Բորբոնիկոյում, Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Հայ արտիստները Սկաֆատիում» /Artisti Armeni a Scafati/ ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

Քաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպան Կարապետյանը քննարկել է Սկաֆատիի հետ քաղաքային մակարդակով համագործակցության հաստատման, զբոսաշրջության և առևտրատնտեսական ոլորտներում կապերի զարգացման հնարավորությունները:

Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում դեսպան Կարապետյանը շեշտել է, որ «Հայ արտիստները Սկաֆատիում» ցուցահանդեսի կազմակերպումը չափազանց կարևոր է, քանի որ այն տեղի է ունենում պատմական Պոմպեյ քաղաքի անմիջական մերձակայքում և հնարավորություն կընձեռի բազմահազար իտալացի և օտարերկրացի զբոսաշրջիկներին մինչև մայիսի 31-ը ճանաչելու և հաղորդակցվելու հայկական ժամանակակից արվեստի հետ: Իր հերթին Սկաֆատիի քաղաքապետը նշեց, որ «քաղաքի պատմական այս վայրում առաջին անգամ է կազմակերպվում օտար, ոչ իտալական, ազգային մշակույթը ներկայացնող ցուցահանդես»` հավելելով, որ «իրենց քաղաքի համար հիրավի մեծ իրադարձություն և պատիվ է հայկական մշակույթին նվիրված նման միջոցառման իրականացումը»:
Ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը, ներկայացված էին տարբեր երկրներից /ԱՄՆ, Չեխիա, ՌԴ, ՀՀ, Իտալիա, Կանադա/ հայազգի 16 նկարիչների և քանդակագործների աշխատանքներ:

Ապրիլի 17-ին Սկաֆատիի քաղաքային խորհուրդը /ջունտան/ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը` «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին և զորակցություն հայտնելով հայ ժողովրդին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում