Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Քրիստին Ալբանել. «Մենք ցանկանում ենք դառնալ մեր բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում»

Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի հաղորդակցության և բարեգործության գծով գործադիր փոխտնօրեն Քրիստին Ալբանելը, որն առաջին անգամ է Հայաստանում և ժամանել է Orange Հիմնադրամի ստեղծման առաջին տարեդարձի առթիվ, այսօր հանդիպում ունեցավ հայ լրագրողների հետ:
« Երջանիկ եմ լինել Հայաստանում Orange Հիմնադրամի հայկական գրասենյակի ստեղծման առաջին տարեդարձի առթիվ: Orange ապրանքանիշի ներքո Ֆրանս Տելեկոմը գործունեություն է ծավալում 35 երկրում, սակայն մինչ օրս դրանց միայն կեսում է ստեղծել հիմնադրամներ, չնայած բարեգործական գործունեություն ծավալում է բոլոր երկրներում: Սա արտացոլում է մեր նվիրվածությունն այն երկրին, որտեղ բիզնես գործունեություն ենք ծավալում: Ուրախ եմ տեսնել կատարված աշխատանքը և այն աջակցությունը, որ հիմնադրամը կարողանում է իր մեծ ու փոքր ծրագրերով ցուցաբերել երկրին` մասնավորապես հեռավոր և խոցելի համայնքներին, հաղորդակցության խնդիրներ ունեցող անձանց, ուսանողներին», ասաց Քրիստին Ալբանելը:
Քրիստին Ալբանելը նաև ներկայացրեց Orange բրենդի արժեքներն ու Orange-ի առաքելությունն աշխարհում, ինչպես նաև Հայաստանում: Խոսելով ապրանքանիշի արժեքի մասին` նա նշեց, որ Orange-ն աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի շարքում 36-րդն է, և այս արժեքի կերտմանն ու մեծացման համար իրենց ներդրումն են ունենում Խմբի բոլոր աշխատակիցները իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով:

«Մենք աշխատում ենք տարբեր երկրներում, տարբեր մայրցամաքներում, զարգացման տարբեր աստիճաններ և մշակույթ ունեցող երկրներում, սակայն կա մի բան, որ միավորում է բոլոր Orange ընկերություններին` դա մեր առաքելությունն է: Հեռահաղորդակցությունը մի ոլորտ է, որը փոխում է մարդկանց ամենօրյա կյանքը. փոխում է, թե ինչպես են մարդիկ հաղորդակցվում, ինչպես են ապրում, ինչպես են սովորում: Orange-ում մենք ցանկանում ենք ուղեկցել մեր բաժանորդներին թվային աշխարհում, դառնալ նրանց ամենօրյա օգնականը: Իսկ շուկայի վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում հարցվողների մեծամասնությունը նշել է Orange-ը որպես ամենահոգատար ընկերություն, որն ունի ամենահասկանալի առաջարկները, մինչդեռ սովորաբար հեռահաղորդակցության ծառայությունները շատերի համար բարդ են լինում: Սա նշան է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք», հավելեց Քրիստին Ալբանելը:

Առավոտյան Քրիստին Ալբանելը հանդիպել էր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ, ինչպես նաև կայցելի Orange Հիմնադրամի իրականացրած նախագծերից մի քանիսի շահառուներին` ծանոթանալու հիմնադրամի աջակցությամբ կատարված աշխատանքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում