Համացանցում հայտնվել է Էնթոնի Հոփկինսի առաջին լուսանկաը, որտեղ նա հանդես է եկել Ալֆրեդ Հիչքոքի կերպարով:
«Հիչքոք» ֆիլմում Հոփկինսը մարմնավորում է հայտնի կինեմատոգրաֆիստին: Ֆիլմի բեմադրմամբ զբաղվում է Սաշա Ջերվասին: Ավելի վաղ նա որպես ռեժիսոր աշխատել է «Anvi. Ռոք-խմբի պատմությունը» ֆիլմի վրա և գրել «Տերմինալ» և «Քրեական խաղաքարտեր Հենրիից» ֆիլմերի սցենարները:
Նոր ֆիլմում, ինչպես ենթադրվում է, Ջերվասին հիմնական ուշադրությունը կկենտրոնացնի Հիչքոքի և նրա տիկնոջ՝ Ալմա Ռեվիլի հարաբերությունների վրա: Կինեմատոգրաֆիստի կնոջը դերը խաղում է Հելեն Միրենը: Ֆիլմում նկարագրվում է 1959- 1960 թթ ժամանակահատվածը, երբ Հիչքոքը զբաղվում էր իր հայտնի «Պսիխո» ֆիլմի նկարահանումներով:
«Հիչքոք» ֆիլմում նկարահանվել են նաև Սքարլեթ Յոհանսոնը, Ջեսիկա Բիլը և Թոնի Կոլետը:









































