Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Թամարա Գվերդցիտելին ու Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենան Հոլոքոստի զոհերին ու Դիմադրության շարժման հերոսներին նվիրված հիշատակի արարողությանը :
Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 19-ին Պոկլոննայա լեռան Հիշատակի սինագոգում` Վարշավայի գետտոյի ապստամբության տարելիցին: Այն ամեն տարի նշվում է Իսրայելում` որպես Աղետի ու հերոսության օր, երբ հրեաները հարգում են իրենց 6 միլիոն զոհերի հիշատակը:
Ռուսաստանի հիշատակի արարողությանը, որը կազմակերպում է Ռուսաստանի հրեական կոնգրեսը, ելույթ կունենան հայտնի արտիստներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ:
Արարողությանը կմասնակցեն պոետ ու բարդ երգիչ Ալեքսանդր Գորոդնիցկին, դրամատուրգ Ալեքսանդր Գելմանը, Հիշատակի սինագոգի տղամարդկանց երգչախումբը` Ալեքսանդր Ցալյուկի գլխավորությամբ: Երգչախմբի մենակատարները Գվերդցիտելիի հետ կկատարեն երգեր եբրայերեն ու իդիշ` գրեթե մոռացված լեզու, որով մինչ Երկորորդ համաշխարհային պատերազմը խոսում էր մի քանի միլիոն հրեա:
Աղետի ու հերոսության օրը (Յոմ-ա-Շոա վե-ա-գվուրա) ավելի քան 60 տարի Իսրայելում ազգային սգի օր է, որը նվիրված է Վարշավայի գետոյում 1943թ. ապրիլին հրեաների ապստամբությանը: Այս հիշատակի օրը հարգում են ոչ միայն Հոլոքոստի, այլև այն հերոս հրեաների հիշատանը, ովքեր ուժ գտան իրենց մեջ պայքարելու «հրեշավոր մեքենայի» դեմ:









































