Friday, 31 05 2024
11:15
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Կովկասում
11:00
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Հանրապետության հրապարակը հունիսի 1-ին, ժամը 18:00-24:00-ն ամբողջությամբ փակ կլինի ավտոտրանսպորտի համար
Շուրջ 4․5մլն դրամի առերևույթ հափշտակության դեպք՝ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ում
Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին
10:35
«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս
10:30
Կարեն Վարդանյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնին նվիրել է 118 մլն դրամի բուժսարքավորումներ
10:15
Ազնավուր և Լեգրան երևանյան բեմին․ բալետային երեկոյի հովանվոր՝ Ֆասթ Բանկ
10:01
Հայէկոնոմբանկի Visa Business քարտապանների համար ակցիայի ավարտին մնաց 2 շաբաթ
«Բրածեծի կանխավարկա՞ծ»
Մահացել է նկարիչ Էդվարդ Վարդանյանը
Հիասթափություն է սպասվում, նրանց հայտարարած նպատակներից որևէ մեկը չի իրականացել
Սպասվում է կարճատև անձրև
Կոտրվելու ենթակա խաղալիքներ են, բայց փորձում են կոտրել մեր գլխին. ոչինչ չի ստացվի
«Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում. «Ժողովուրդ»
2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարումը մազից է կախված. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին. «Հրապարակ»
Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի «Ապրելու երկրից» Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը. «Ժողովուրդ»
Արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտարկում. «Հրապարակ»
ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի մեջ. «Հրապարակ»
Ռուսաստանն ու Հայաստանն ազատվում են ավելորդ ակնկալիքներից
Դատարանը ծանուցում կուղարկի Հրանտ Մարգարյանին և Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին. «Ժողովուրդ»
1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք Միհրանի ընկերության աշխատակիցներ են. «Ժողովուրդ»
Մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված գեղաթերթիկ ու նամականիշը
00:45
Բայդենը գաղտնի թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել

«Միմինոյից» ազդվածները

Հունվարի 22-ին աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Վերջինիս այցելության և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման օրակարգում եղել են հումանիտար ոլորտում փոխգործակցության, հայ-վրացական սահմանի հատման, տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհին արհեստականորեն ստեղծվող բյուրոկրատական խոչընդոտների վերացման հարցերը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը` Սարգսյանն ու Սաակաշվիլին անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային խնդիրների:
Նախագահները միաժամանակ այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերության Երևանի գիտաարտադրական կենտրոն, որտեղ հայ-վրացական դպրոցական օլիմպիադայի մասնակիցների համար Սերժ Սարգսյան մի ոգեշունչ ելույթ է ունեցել` խոսքի հիմքում դնելով մրցակցության վրա հիմնված հայ-վրացական բարեկամությունը: ՀՀ նախագահի կայքում տեղադրված Սարգսյանի խոսքը վերընթերցելով` հակվում ես մտածելու, որ կազմելուց առաջ հեղինակները ելույթի պարունակությունը լցնելու նպատակով մի երկու անգամ վերադիտել են հայտնի «Միմինո» ֆիլմը:

Թե ինչ օգուտ կբերի այս այցը երկու երկրներին՝ ժամանակը ցույց կտա: Սակայն Սերժ Սարգսյանին հաստատ որևէ լավ բան այն չի խոստանում: Այսպես, հայերի ու վրացիների մրցակցության գաղափարի վրա սևեռված լինելով` ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձը Բաղրամյան 26-ում մի օր կարող է արթնանալ իրեն այցելած ՀՀ քաղաքացիների ձայներից, ովքեր երկու վարդ կարող են նվիրել նրան` ի հաստատումն հայ-վրացական դարավոր մրցակցության:

Հումանիտար ոլորտում երկու երկրների մրցակցությունը նույնպես Սարգսյանի համար խոստումնալից չէ: Մարդկային կապիտալի շարժ արդեն իսկ նկատելի է: Այսպես, Երևանի քաղաքապետարանի մոտ փողոցային առևտրականների բողոքի ակցիան ցրելու ժամանակ վերջիններս հասցրել են տեղեկացնել. «Վաղն այստեղ է լինելու Վրաստանի նախագահը, մենք նրան կխնդրենք աշխատանք տալ մեզ իր երկրում, քանի որ այստեղ թույլ չեն տալիս աշխատել»: Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները, հավանաբար, նման որոշում են կայացրել` հետևելով Վրաստանի նախագահի հայտարարությանը, որով վերջինս, 2010 թ. կես միլիոն ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան այցելելու փաստը ներկայացնելով, Հայաստանի և Վրաստանի երիտասարդությանը կոչ էր անում չլքել երկիրը, մնալ հայրենիքում և զարգացնել այն: Մի խոսքով, էստի համեցեք, մնացեք ու զարգացեք ձեր հարազատ երկիր Վրաստանում:

Բյուրոկրատական խոչընդոտների վերացման հարցում ևս մրցակցությունը անհույս է Սերժ Սարգսյանի համար: Այդ դեպքում վերջինս ստիպված պետք է լինի զրկվել միլլիոնավոր դոլարների եկամուտից, իսկ առանձին դեպքերում՝ իր դեմ հանել երկրի պաշտոնեությանը: Դե, իսկ տարածաշրջանային և միջազգային խնդիրների հարցում մրցությունը կարծես թե դառնում է մրցություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որտեղ վերջինիս հնարավորությունների ու դիրքերի մասին «մեր մեջ խոսելն էլ ամոթ ա»:

Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում