Apple-ի նոր պլանշետային համակարգչի` շուկա դուրս գալուց ընդամենը մեկ ամիս է անցել, սակայն Gold&Co ընկեությունը արդեն ներկայացրել է երրորդ սերնդի iPad-ի սեփական տարբերակը` 24 կարատանոց կորպուսով:
Սպասվում է, որ պլանշետի «ոսկե» տարբերակը հասանելի կլինի միայն Լոնդոնի, Հոնգկոնգի ու Դուբայի որոշ ոսկերչական խանութներում: Այս մասին տեղեկացնում է 3Dnews-ը:
Առաջին ոսկե պլանշետի վաճառքից գոյացած գումարը կտրամադրվի բարեգործությանը:
Հաղորդվում է, որ ոսկե iPad-ը պետք է վաճառվի ձեռքի աշխատանք հանդիսացող փայտե շքեղ քեյսով:
Apple-ի երրորդ սերնդի բոլոր պլանշետային համակարգիչները պետք է վաճառվեն առանց խնդիրների` անգամ առանց հաշվի առնելու այն փաստը, որ դրանց արժեքը կազմում է 5499 դոլար,- կարծում են ընկերության ներկայացուցիչները:











































