Sunday, 07 06 2026
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս

Եգիպտոսում սկանդալ է բռնկվել. Գերագույն մուֆթին այցելել է Երուսաղեմ

Եգիպտոսում սկանդալ է բռնկվել՝ կապված երկրի Գերագույն մուֆթի Ալի Գումաայի՝ Երուսաղեմ կատարած այցի հետ: Երկրի ամենահեղինակավոր հոգևոր առաջնորդի այցը Իսրայել առաջացրել է իսլամական ուղղությունների և շարժումների խիստ զայրույթը, որոնցից շատերը պահանջել են նրանից ամիջապես հրաժարական տալ:

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Երուսաղեմ կատարած այցի մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր ինքը՝ Գումաան՝ նշելով, որ դա իր առաջին այցն է: Նա գրել էր, որ Երուսաղեմ է մտել Հորդանան գետի Արևմտյան ափից՝ Հաշիմյան թագավորության տարածքով և այցելել է Ալ-Ակսա համալիր, որը համարվում է Մեքքայից և ՄԵդինայից հետո երրորդ իսլամական սրբավայրը:

Այդ մասին իմանալով՝ սալաֆիներն անմիջապես պահանջել են մուֆթիից հրաժարական տալ: «Այդ այցը խոր բիծ է Ալ-Ազհարի ճակատին»,- հայտարարարել է սալաֆիական ուղղության ներկայացուցիչներից մեկը՝ ավելացնելով որ իրենք կհասնեն Գումաայի հրաժարականին խորհրդարանում «Ալ-Նուր» կուսակցության իրենց պատգամավորների միջոցով:

Այդ կապակցությամբ խորհրդարանում սալաֆիների լիազոր ներակայացուցիչ Աշրաֆ Սաբեթը հայտարարել է, որ Ժողովրդական ժողովը լիազորված չէ նման որոշումներ կայացնելու մուֆթիի նկատմամբ: Ավելին, մուֆթիի այցից հետո Facebook և Twitter սոցիալական ցանցերում հայտնվել են «Ալ-Նուր»-ի անդամների լուսանկարներ, որոնք, պարզվել է, նույնպես այցելել են Երուսաղեմ:

Մուֆթիի պաշտպանությամբ հանդես է եկել Ալ-Ազհարի իմամ Ահմեդ Ալ-Տայյիբը: Նրա խոսքերով՝ «շարիաթով արգելված չեն Երուսաղեմ այցելությունները»: «Մուֆթին սրբազան քաղաքում եղել է մասնավոր այցի ընթացքում,- ասել է նա:- Եվ քանի որ դա արվել է անձնական շարհերից ելելով՝ Ալ-Ազհարը դա արգելելու պատճառ չի տեսնում»:

Ալի Գումաայի հասարակության հետ կապերի օգնականն էլ պարզաբանել է, որ մուֆթին Երուսաղեմ է այցելել Հորդանանի թագավորության պատվիրակության կազմում, որն իրավունք ունի մտնել Արևմտյան ափի տարածք առանց այցագրի: Նա ընգծել է, որ մուֆթիի այցելությունն ամենևին չի նշանակում «սիոնիստական պետության ճանաչում»:

Արևելյան Երուսաղեմն Իսրայելի կողմից օկուպացվել է 1967 թ.: Մինչ այժմ նրա կարգավիճակի հարցը պաղեստինա-իսրայելական հարաբերությունների ամենաառանցքային հարցերից մեկն է, քանի որ պաղեստինցիները Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց մայրաքաղաքը, իսկ Իսրայելն իր հերթին հայտարարում է, որ Երուսաղեմը իր միասնական և անբաժան մայրաքաղաքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում