Ռեգբիստ Քրիս Բերչի կյանքը անսպասելիորեն փոխվել է: Ընկնելով բարձրությունից՝ նա լուրջ վնասվածքներ էր ստացել, ինչին հաջորդել էր կաթվածը: Երբ մարզիկի առողջական վիճակը սկսել է կարգավորվել, նա հանկարծ սկսել է իրեն հոմոսեքսուալիստ զգալ: Այս մասին տեղեկացնում է rbc.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
Հատկանշական է, որ կաթվածից առաջ Բերչը սովորական տղամարդկանցից ոչնչով չէր տարբերվում: Նա պատրաստվում էր ամուսնանալ իր սիրած աղջկա հետ, աշխատում էր բանկում, ազատ ժամանակն անցկացնում էր մոտոցիկլետով զբոսնելով, գարեջուր էր խմում և սիրողական մակարդակով ռեգբի խաղում:
Գլխին եկած փորձանքից հետո հանկարծ նա որոշում է նշանադրությունը չեղյալ հայտարարել, դառնալ ոճաբան և նույնիսկ հասցնում է ամուսնանալ տղամարդու հետ:
Բերչին հետազոտած հոգեբաններն ու սեքսապաթոլոգները այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ: Մասնագետները եկել են այն կարծիքին, որ նրա անձը երկատված է: Նա արտահայտվում է որպես հոմոսեքսուալիստ, սակայն մտածում՝ որպես սովորական տղամարդ: Տրավմայի հետևանքով նրա ողջ գիտակցությունը տակնուվրա է եղել:











































