Թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ∕ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող երկարաժամկետ դիտորդների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր թեկնածուի նախընտրական ծրագրի, քարոզարշավի, ընտրողների հետ հանդիպումների, ընտրական օրենսգրքի բարեփոխումների և այլ հարցերի շուրջ: Դիտորդների հարցին, թե պատգամավորի թեկնածուն ինչ վերաբերմունք ունի ընթացող նախընտրական քարոզչության իրականացման պայմաններին, Գարեգին Նուշիկյանը պատասխանել է, որ վերաբերմունքը դրական է, քանի որ ամեն ինչ կատարվում է ըստ օրենքով սահմանված կարգի՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլոր թեկնածուների համար:










































