Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր մի քանի պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ շուրջ 20 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ-ում իր աղբյուրին:
Գործակալության տեղեկություններով՝ ահաբեկչություններն իրականացվել են հիմնականում մուսուլման շիաներով բնակեցված թաղամասերում:








































