Չինաստանում հարսնացուն իսկապես կարողացել է զարմացնել իր հարսանեկան արարողությանը ներկա հյուրերին:
Daily Mail-ը գրում է, որ 25-ամյա Լի Կուոն իր հարսանիքի ժամանակ կրել է զգեստ և 520 մետր երկարությամբ քող:
Ամբողջ զգեստը կշռել է 50 կիլոգրամ: Զգեստը կարվել է երեք ամիս: Լի Կուոն գաղտնի է ընտրել զգեստը և ցանկացել է զարմացնել իր ապագա ամուսնուն: Երկարությունն ընտրվել է միայն այն պատճառով, որ 5, 2, 0 թվերի արտասանությունը տեղական բարբառում հնչում է ինչպես I love you՝ «ես քեզ սիրում եմ»:









































