Նոր հետազոտության համաձայն՝ սեռական բովանադակությամբ տեքստային հաղորդագրություններ գրելը տարածված է բրիտանացիների շրջանում:
Daily Mail-ը գրում է, որ Recombu.com ինտերնետային կայքի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ բրիտանացի մեծահասակների գրեթե կեսը` 47 տոկոսը, նման հաղորդագրություններ է գրում իր զուգընկերոջը, բայց յուրաքանչյուր տասներորդ բրիտանացին առնվազն մեկ անգամ այդ հաղորդագրությունը սխալմամբ ուղարկել է բարեկամի կամ ընտանիքի որևէ անդամի:
Ինչպես նաև պարզվել է, որ շատերը ջնջում են այդ հաղորդագրություններն իրենց հեռախոսներից` վախենալով, որ որևէ մեկը կարող է դրանք տեսնել:
2000 մարդու շրջանում անցկացված հարցումենրը ցույց են տվել, որ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերորդ մարդը, սեռական բովանդակությամբ sms ուղարկելով իր սիրեկանին կամ սիրուհուն, վտանգում է իր հարաբերությունները նրա հետ։











































