Բավարիայի Էրլանգեն համալսարանի դեմ բողոք է ներկայացվել Գերմանիայի սահմանադրական դատարան: Գերմանուհի Ուլա Վեսելսը պնդում է, որ իրեն գործնական փիլիսոփայության ֆակուլտետ աշխատանքի չեն ընդունել, որովհետև ինքը կաթոլիկ եկեղեցու հետևորդ չէ: Այս պաշտոնի թեկնածուին հաստատում է կաթոլիկ եպիսկոպոսը՝ չնայած աշխատավարձը պետությունն է տալիս։
Նման բողոքներ համալսարանի դեմն առաջին անգամ չէ, որ հնչում են: Նրա ղեկավարությունը բազմիցս բացատրել է, որ իր որոշումներն աշխարհիկ սկզբունքներից ելնելով է ընդունում, բայց հետագայում պարզվել է, որ բոլոր թեկնածուներին խնդրել են ուղարկել ոչ միայն իրենց դիպլոմների պատճենները, այլև նշեն, թե որ կրոնին են պատկանում:
Դրանից հետո Անսբախի դատարանը դադարեցրել է աշխատակիցների ընդունելությունը համալսարանի ամբիոններ, սակայն հրաժարվել է բողոքներ ընդունել համալսարանի դեմ:









































