Thursday, 11 06 2026
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը

Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է քաղաքապետարանի 2012 թվականի շինբարեկարգման ծրագրով Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետին ներկայացնելով հանգստի գոտիներում և բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը, վարչական շրջանի պատասխանատուները զեկուցել են, որ բարեկարգման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

Գ3 թաղամասի բակում քաղաքապետի այցելության պահին բակի բարեկարգման աշխատանքներ էին ընթանում: Փոխվում էին եզրաքարերը, սալապատվում էին ճեմուղիները: Զեկուցվել է, որ բարեկարգման աշխատանքներին կհաջորդեն նստարանների, զրուցարանների, ժամանակակից խաղային ատրակցիոնների տեղադրման ու կանաչապատման աշխատանքները:

Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բակային տարածքներում, մինչ բարեկարգման աշխատանքների մեկնարկը, բոլորի համար տեսանելի վայրում փակցնել նախատեսվող աշխատանքների մասին իրազեկող ցուցանակ, որտեղ պատկերված կլինի նաև բարեկարգումից հետո բակի ավարտուն տեսքը:

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից Երևանի քաղաքապետարանի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել էր Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման պիլոտային ծրագիրը, որի շրջանակում այս տարվա մարտին գազիֆիկացվեցին թաղամասի 14 և 15 շենքերը: Հաշվի առնելով այս հանգամանքը` թաղամասի մյուս շենքերի բնակիչները շրջայցի շրջանակում 16-րդ թաղամաս այցելած Երևանի քաղաքապետին իրենց մտահոգությունն են հայտնել գազիֆիկացման ընթացքի ժամկետների հետ կապված: Ի պատասխան Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ, քաղաքապետարանը շարունակելու է թաղամասի գազիֆիկացման ծրագիրը և հավաստիացրել, որ աշխատանքները կկատարվեն հնարավորին սեղմ ժամկետում:

Քաղաքապետը, շրջայցի շրջանակում, ծանոթացել է նաև Մազմանյան փողոցից Սիլիկյան թաղամաս տանող նոր ճանապարհի շինարարության ընթացքին: Շինարարները տեղում Տարոն Մարգարյանին են ներկայացրել կառուցվող նոր ճանապարհի նախագիծն ու ընթացող աշխատանքների մանրամասները: 820 մ երկարություն ունեցող ճանապարհն, ըստ էության, զգալիորեն կթեթևացնի ու առավել հարմարավետ կդարձնի թաղամասի բնակչության երթևեկը: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել ճանապարհի կառուցման աշխատանքների կատարման ընթացքին ու որակին:

Քաղաքապետը ծանոթացել է նաև վարչական շրջանի միջբակային ճանապարհների ասֆալտապատման, ինչպես նաև բակային տարածքներում ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցման աշխատանքների ընթացքին:

Շրջայցից հետո Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մեկ անգամ ևս շեշտել է, որ լուրջ ուշադրություն պետք է դարձվի բակերի բարեկարգման, կանաչապատման և կանաչ տարածքների պահպանման, արտաքին լուսավության, ինչպես նաև նոր հանգստի գոտիների ստեղծման խնդիրներին. «Որևէ վարչական շրջան բնակչության հարմարավետության տեսանկյունից չպետք է զիջի կենտրոնին: Քաղաքապետարանի ծրագրերը հավասարապես վերաբերում են բոլոր վարչական շրջաններին և ուղղված են մայրաքաղաքի համաչափ զարգացմանը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով առավել հետևողական լինել իրականացվող ծրագրերին, և այդ համատեքստում մշտապես հաշվի առնել նաև բնակիչների առաջարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում