ՆԱՏՕ-ն Աֆղանստանի անվտանգության ուժերի ֆինանսավորման ծավալների հարցում կկողմնորոշվի 2014թ. հետո, երբ նրանք ամբողջությամբ իրենց վրա վերցնեն երկրի անվտանգության ապահովման հարցը մայիսի 21-ին Չիկագոյում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Կարծում եմ, որ Չիկագոյի գագաթնաժողովում մենք կկողմնորոշվենք աֆղանական անվտագնության ուժերի ֆինանսավորման հարցում»,- լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարների նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել ժամանած Ռասմուսենը:
Նա հաստատել է, որ աֆղանական ուժերին օժանդակելու նպատակով կարող է հատկացվել 4 մլրդ ամերիկյան դոլար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է, որ իրենց ուժերն 2014-ից հետո էլ կմնան Աֆղանստանում: Նրանց հիմնական գործառույթը կլինի աֆղանական անվտանգության ուժերի կադրեր պատրաստելը:










































