Դարեն Արոնոֆսկին ծրագրում է նկարահանել «Գեներալը» ֆիլմը, որը կդառնա ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի կենսագրականը: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Սպասվում է, որ Արոնոֆսկին նախագծում հանդես կգա ռեժիսորի և պրոդյուսերի դերով: «Գեներալի» սցենարը պատրաստել են Ադամ Կուպերը և Բիլ Քոլաջը: Ավելի վաղ նրանք միասին աշխատել են ռեժիսոր Բրեթ Ռաթների «Ինչպես ներկել երկնաքերը» քրեական կատակերգության սյուժեի վրա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2012-ի ամռանը Արոնոֆսկին կնկարահանի «Նոյ» ֆիլմը՝ հիմնված Նոյան տապանի մասին բիբլիական պատմության վրա: Ֆիլմի գլխավոր դերը կխաղա Ռասել Քրոուն:








































