Ամերիկյան հատուկջոկատայինները չպետք է ոչնչացնեին «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենին: Նման հայտարարություն է արել Լոնդոնի նախկին քաղաքապետ Քեն Լիվինգսթոնը:
«Ես սարսափած էի, երբ տեսա, որ Բեն Լադենին սպանում են իր երեխաների աչքի առաջ: Լավագույնը այդ իրավիճակում կլիներ այն, որ կարող էին հիշեցնել ամբողջ աշխարհին, թե անգամ այդ իրավիճակում արևմտյան աշխարհը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին, ձերբակալել Բեն Լադենին և ուղարկել դատարան»,- ասել է Լիվինգսթոնը, որի խոսքերը մեջբերում է բրիտանական The Telegraph թերթը:
Հիշեցնենք. Ուսամա բեն Լադենը սպանվել է 2011 թ. մայիսի 2-ին ԱՄՆ ծովային հետևակի հատուկ գործողության արդյունքում:








































