Sunday, 07 06 2026
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս

Հանրային շտաբը պետք է ընտրախախտումների հետ կապված հայտարարություններ անի. ՀՅԴ

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը տրամաբանական որևէ պատճառ չի տեսնում, որը կարող է խոչընդոտել «Ժառանգությանը»՝ մասնակցելու Հանրային վերահսկողության շտաբի աշխատանքներին: Այս մասին նա ասաց շտաբի կառուցվածքի վերաբերյալ այսօր կայացած քննարկման ժամանակ:

«Ես համաձայն եմ, որ շտաբն արդեն իսկ պետք է ընտրախախտումների հետ կապված հայտարարություններ անի: Մնացած բոլոր հարցերը կարծես թե հստակեցված են, և արդեն պետք է անցնել աշխատանքի այն ռեժիմին, որի շուրջ պայմանավորվել ենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Քննարկմանը ներկա Հմայակ Հովհաննիսյանն էլ չբացառեց, որ որոշ ժամանակ անց կարող են ընդառաջ գնալ «Ժառանգության» պահանջին և շտաբի աշխատանքների քննարկումներին հրավիրել դրա ստեղծման նախաձեռնությանը մասնակից քաղաքական ուժերի ղեկավարներին:

ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն էլ նկատեց, որ ԲՀԿ շտաբի ուշադրության կենտրոնում է լինելու այն, որ հասարակությունը այլընտրանքի հնարավորություն ունենա: Մինչ այժմ վստահության դեֆիցիտ է եղել:

«Մենք մեր աշխատանքով ցույց կտանք, որ շտաբի ստեղծումը ժամանակի հրամայականն է և ձևական բնույթ չի կրում: Այս ընտրությունները շատ կարևոր են մեր ժողովրդի համար: Չեմ ուզում թևաթափ լինել և ասել, որ ամեն ինչ ավարտված է: Ոչ, ամեն ինչ նոր է սկսվում»,- ասաց նա:

Օսկանյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը զենքով գնացել հանրահավաքի: «Ես դրա մեջ իսկապես մեծ բան չեմ տեսնում: Դա նրա իրավունքն է, նա որոշել է այդ օրը զենքով գնալ հանդիպման»:

Հարցին՝ ընտրակաշառք չի՞ համարում գյուղացիներին Ծառուկյանի կողմից բաժանվող տրակտորները, ԲՀԿ անդամը պատասխանեց, որ բարեգործական ակցիաներ նա արել է մշտապես: «Ես տեսնում ու քննադատում եմ այն, ինչ վատ է արվել»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում