Կալիֆոռնիայի ոստիկանությունը հայտնաբերել է երաժշտից և նրա The Heartbreakers խմբից գողացված 5 կիթառները: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Կիթառների գողության գործով անցկացված հետաքննության շրջանակում մեկ մարդ է ձերբակալվել: Գողությունը բացահայտել հաջողվել է այն բանից հետո, երբ կասկածյալը Լոս Անջելեսում կիթառներից մեկը գրավադրել է 250 դոլարով:
Թոմ Փեթիի և նրա խմբի կիթառների գողության մասին հայտնի դարձավ ապրիլի 12-ին: Ընդհանուր առմամբ 100 հազար դոլար արժողությամբ երաժշտական 5 գործիքները, որոնցից 2-ը Փեթիին են պատկանում, անհետացել էին Լոս-Անջելեսի ստուդիայից, որտեղ խումբը հյուրախաղերից առաջ փորձեր էր անցկացնում:
Ավելի վաղ գողացված կիթառները գտնողին երաժիշտները 7500 դոլար պարգևավճար էին խոստացել:











































