Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիա»-ի հետ արտագնա հանդիպմանn «արքայական ակումբ»-ը լավ արդյունքի է հասել:
Հիշեցնենք, որ մադրիդցիները 2 գնդակ են բաց թողել և 1 անգամ գրավել տանտերերի դարպասը:
«Ափսոս, իհարկե, որ «Ռեալ»-ը պարտություն կրեց: 1:1-ը լավ արդյունք էր, սակայն 2:1-ը սարսափելի չէ: Բավական է սեփական հարկի տակ 1 գոլ խփել, կանխել սեփական դարպասի գրավումը, և «արքայական ակումբ»-ը եզրափակչի ուղեգիր կնվաճի: Չմոռանանք, որ սա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչն է, և անեն ինչ հնարավոր է»,- հայտարարել է իսպանական ակումբի տնօրենը:









































