Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մանանդյան փողոցի թիվ 17/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենայի վարորդի անձը պարզելու և նրա հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:











































