Օտարալեզու դպրոցների բացման իրավական հիմքերը կարգավորող օրենսդրական փաթեթը, որը ներառում է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, երկրորդ ընթերցմամբ չքննարկվեց նաեւ ԱԺ այսօրվա նիստին: Խորհրդարանի մուտքի մոտ կրկին բողոքի ակցիա էին անցկացնում նախագծի ընդդիմախոսները:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արդեն վերադարձել է Իրանից և վաղվա` հոկտեմբերի 27-ի նիստում կարող է անձամբ ներկայացնել օրինագիծը: Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունվեց հունիսի 24-ին` Սուրբ թարգմանիչներ Մաշտոցի եւ Սահակի օրը: