«ժողովուրդ»-ն իր երեկվա համարում անդրադարձել էր Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև Մեծ Բրիտանիայի դեսպանի միջոցով տեղի ունեցած գաղտնի հանդիպմանը:
Երեկ թերթի աղբյուրները որոշ մանրամասներ են փոխանցել. ըստ նրանց՝ հանդիպումը կայացել Է այն բանից հետո, երբ «Ժառանգություն»-ը Քաղաքագետների միությունում ստորագրել էր միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի տակ:
«Ու դա Էր պատճառը, որ «ժառանգություն»-ը հանկարծ սկսեց խոսել նախապայմանների լեզվով՝ փորձելով վիժեցնել նախաձեռնությունը: Աժ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, սակայն, հերքեց այս լուրերը՝ ասելով «Նման բան չկա: Լրագրողներն են հորինել այս ամենը»,- ապա թերթը հավելում է.
«Ի դեպ, երեկ, ՀՀԿ-ի նախընտրական համերգը չվերջացած, Սիսիանի հրապարակ Է մտել «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» պաստառի ներքո ՀՀԿ-ի բարձրախոսով սկսել Է իր նախընտրական ելույթը»:






































