Անշարժ գույքի շուկան ամբողջովին մահացած վիճակում է: Նման գնահատական «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Գալաքսիթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը: «Չկա շուկա»,- ասաց նա:
Դ. Հովհաննիսյանի կարծիքով՝ անշարժ գույքի շուկայի ներկայիս վիճակի վրա ազդում են նաև առաջիկա ընտրությունները. «Միշտ ընտրություններից առաջ այս ընթացքում նման սպասումներ են լինում: Բայց ավելի մեծ պատճառն այն է, որ ճգնաժամից հետո այս շուկան չի ուղղվել և մնում է նույն վիճակում»:
Դ. Հովհաննիսյանի կանխատեսումներով՝ շուկայի որոշակի աշխուժացում սպասվում է հաջորդ տարի նախագահական ընտրություններից հետո:








































