Պորտուգալիայի վարչապետ Պեդրո Պասոս Կոելյոն չորեքշաբթի օրն ասել է՝ ոչ մի երաշխիք չկա, որ երկիրը կկարողանա միջազգային շուկաներ վերադառնալ մինչև 2013 թվականի սեպտեմբեր ամիսը:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ վարչապետն ասել է, որ ինքը լավատես է, և Պորտուգալիան կկարողանա կատարել իր պարտականությունները, բայց կոչ է արել չմոռանալ իրականությունը և ընդունել, որ կառավարության հետ կապ չունեցող գործոնները կարող են իրենց ազդեցությունն ունենալ:
Վարչապետն ասել է, որ վստահ է՝ իրենք բարեփոխումների լավ ծրագիր են մշակել և այն իրականացնելու դեպքում կկարողանան վերադառնալ միջազգային շուկա:








































