Իտալիայի արտաքին գործերի նախարար Ջուլիո Տերցին հայտարարել է, որ 2012թ.-ի ապրիլին ազատ է արձակվել Ալժիրում ավելի քան մեկ տարի պատանդության մեջ ապրած իտալուհի Մարիա Սանդրա Մարիանին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մարիանիին առևանգել էին Սահարա անապատում՝ 2011թ.-ի փետրվարի 2-ին, ուր մեկնել էր բարեգործական աշխատանքներ իրականացնելու: Նրան առևանգողները «Ալ-Քաիդա»-ի հետ կապված իսլամիստական ծայրահեղական կազմակերպություններից մեկն է: Այս պահին այդ կազմակերպությունն անազատության մեջ է պահում ևս մեկ իտալուհու:
Նախարարն ասել է, որ այս պահի դրությամբ աշխարհում պատանդ է պահվում 8 իտալացի, որոնց ազատման համար արտգործնախարարությունում ստեղծվել է հատուկ շտաբ:









































