Մեծ Բրիտանիայում ապրիլի 17-ին Mullock’s աճուրդների տանը վաճառքի են հանվել Գանդիի հետ կապված մի շարք իրեր, ինչի մասին մենք ավելի վաղ տեղեկացրել էինք:
16 հազար դոլարով վաճառվել է 1948թ.-ի հունվարի 30-ին Գանդիի սպանության վայրից հավաքված հողն ու խոտը: Նրա արյան կաթիլը պարունակող սրվակը վաճառվել է 10 հազար ֆունտ ստերլինգով: 34 հազար ֆունտով վաճառվել է նրա ակնոցը, որը գերազանցել է լավագույն սպասումները ավելի քան 3 անգամ: Ոչ բռնի պայքարի խորհրդանիշը դարձած մանող սարքի համար գնորդն առաջակել է 26,5 հազար ֆունտ ստերլինգ:
Ընդհանուր առմամբ, կազմակերպիչներն այս աճուրդի ժամանակ վաճառել են 100 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ իրեր:











































