Շինարարության ոլորտի ներկայացուցիչներն այս տարի մեծ հույսեր չունեն ոլորտի զարգացման ու աճի առումով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը հայտնեց, որ նախաճգնաժամային տարիների հետ համեմատությունը շատ տխուր պատկեր է ցույց տալիս շինարարության ոլորտի առաջընթացի վերաբերյալ՝ 2008-ի համեմատ 2011-ին ծավալները մոտ 2 անգամից ավելի նվազել են, և նվազումը տեղի է ունեցել մասնավոր շինարարության ծավալների հաշվին: ՀՆԱ-ի մեջ եթե 2008թ. շինարարության տեսակարար կշիռը 27-28% էր, ապա 2011-ին 12-13% է:
«Մեր հանրապետության համար շինարարությունը կարևոր, գերակա ուղղություն է և տնտեսության վրա լուրջ ազդեցություն ունի՝ թեկուզ հենց սոցիալական տեսանկյունից, քանի որ նույն չափով աշխատատեղերն են կրճատվել: Այսինքն՝ բավականին բացասական ազդեցություն ունի տնտեսության վրա»,- ասաց Գ. Մինասյանը:






































