ԱՄՆ Ջորջիա նահանգի ոստիկանությունը ձեռնաշղթաներ է հագցրել 6–ամյա աղջկան, ով հիստերիա է բարձրացրել մանկապարտեզում: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 13-ին, իսկ հաջորդ շաբաթվա սկզբին եթերում հայտնվել է դրա սյուժեն:
6–ամյա Սալիշա Ջոնսոնը խիստ զայրույթի պահին սկսել է պոկել պատերին փակցված իրերը և նետել մարդկանց վրա: Նա նաև շպրտել է ձեռքի տակ ընկած կահույքը: Մանկապարտեզի տնօրենը վնասվածք է ստացել :
Մանկապարտեզի աշխատակազմը ոստիկանություն է կանչել: Ոստիկանները փորձել են հանգստացնել երեխային, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել, և նրան ձեռնաշղթաներ են հագցրել։
Մեկնաբանելով այս դեպքը՝ ոստիկանության ղեկավար Դրեյ Սուիքորդը հայտարարել է, որ ոստիկանները նման ազդեցիկ միջոցի դիմում են տարբեր իրավիճակներում, և օրենքը ոչ մի տարիքային սահմանափակում չի նախատեսում:








































