Մոսկովյան Независимая газета թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը մտադիր է «Վորոնեժ» տեսակի ռադիոլոկացիոն կայան տեղադրել Մերձդնեստրում: Նոր կայանը կարող է կառուցվել Տրիասպոլում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը թերթին ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ «Վորոնեժ» տեսակի ռադիոլոկացիոն կայան տեղադրել Հայաստանում, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր: Դրա փոխարեն ռադիոլոկացիոն կայաններ կստեղծվեն Ռուսաստանի տարածքում` Իրկուտսկի, Կալինինգրադի, Լենինգրադի մարզերում և Արմավիրում:
Ավելի վաղ Մոսկվայի կիսապաշտոնական աղբյուրները պնդում էին, որ եթե Բաքուն և Մոսկվան համաձայնության չգան Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետների երկարաձգման շուրջ, ապա Ռուսաստանը ռադիոլոկացիոն կայան կկառուցի Հայաստանում: Իր հերթին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը տարածք տրամադրելու իր երկրի պատրաստակամությունն է հայտնել:
Նշենք, որ Մոսկվան և Բաքուն չեն կարողանում համաձայնության գալ վարձակալության գնի շուրջ, որն այժմ կազմում է տարեկան 7 միլիոն դոլար, սակայն Բաքուն ցանկանում է բարձրացնել գինը մինչև 300 միլիոն դոլար:








































