Առայժմ վաղաժամ է խոսել Սիրիայի Տարտուս նավահանգստում տեղակայված ռուսական նավատորմի նյութատեխնիկական մատակարարման կետի մասին պայմանագիրը երկարացնելու վերաբերյալ: Նման կարծիք է հայտնել Սիրիայի Ներքին կապերի հարցերով գործադիր կոմիտեի անդամ Աբդուլազիզ Ալ-Հայերը: «Դա վաղաժամ հարց է, առայժմ վաղաժամ է դրա մասին խոսել: Հարցը պետք է քննարկել: Այժմ կարևոր է դադարեցնել բռնությունը»,- ասել է նա:
ԻՆչպես հաղորդում է RIA Novosti-ն, Ալ-Հայերի խոսքերով՝ Տարտուսի կետը կարևոր հարց է Սիրիայի համար, և այդ հարցը կքննարկվի իր ժամանակին, երբ Ռուսաստանի և Սիրիայի միջև ամուր կապեր կլինեն:
Ընդ որում նրա խոսքերով՝ Սիրիայի ընդդիմությունը չի կարծում, որ «բազայի առկայությունը կարող է որևէ կերպ անդրադառնալ ռուս-սիրիական հարաբերությունների վրա»:









































