Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Ոստիկանական ակադեմիայի շենքում սկսվել են Պորտ Սայիդի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների գործով լսումները:
Ինչպես հաղորդում է Life News-ը, շենքի մոտ հավաքվել են «Ահլի» և «Զամալեք» թիմերի հարյուրավոր երկրպագուներ: Նրանք ծածանում են իրենց սիրելի ակումբների դրոշները և հակակառավարական կարգախոսներ բացականչում:
Ակադեմիայի տարածքում հասարակական կարգը պահպանում են 1000 զինվորականներ և ոստիկաններ: Որպես անվտանգության լրացուցիչ միջոց՝ մայրաքաղաք տանկեր են բերվել:
Հիշեցնենք, փետրվարի 1-ին Եգիպտոսի Պորտ Սայիդ քաղաքի մարզադաշտում տեղի «Ալ-Մասրի» և մայրաքաղաքի «Ալ-Ահլի» ակումբների հանդիպումից հետո զանգվածային կռիվ տեղի ունեցավ երկրպագուների միջև: Անկարգությունների հետևանքով զոհվեց 74, վիրավորվեց ավելի քան 1000 մարդ: Դրանից հետո իրվաիճակը Եգիպտոսում խիստ սրվեց: Կահիրեում և երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ցույցեր, որոնց մանակիցները պահանջում էին պատժել մեղավորներին:
Մարտի կեսերին Եգիպտոսի գլխավոր դատախազությունը դատարան ներկայացրեց 75 մարդու գործ, որոնք մեղադրվում են անկարգություններին մասնակցելու մեջ: Մեղադրյալների թվում են ուժային կառույցների 9 բարձր կարգի աշխատակիցներ և «Ալ-Մասրի» ակումբի 3 աշխատակիցներ:










































