Մալիում ձերբակալվել է երկրի նախկին արտգործնախարար Մոդիբո Սիդիբեն և տեղափոխվել մայրաքաղաք Բամակոյի մոտ գտնվող ռազմական ճամբար: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի ազգականներին:
Սիդիբեն ձերբակալվել է այն ժամանակ, երբ նրա տուն են ներխուժել մի խումբ զինված անձինք, նրանցից ոմանք դիմակներով են եղել:
Ենթադրվում է, որ ձերբակալվել է նաև Մալիի պաշտպանության նախկին նախարարը և ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա: Ձերբակալությունների մասին պաշտոնական տեղեկություն չկա:
Հիշեցնենք. մարտին Մալիում զինվորականները իրենց ձեռքն էին վերցրել իշխանությունը, սակայն հետո հանձնեցին ժամանակավոր վարչակազմին:








































