Հոլիվուդյան դերասան Անջելինա Ջոլին նշանակվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության գերագույն կոմիսարի հատուկ պատվիրակ: Ինչպես հայտնում է ITAR-TASS գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է կազմակերպության մամլո քարտուղար Ադրիան Էդվարդսը:
Ջոլիի ջանքերը կենտրոնացել են այն մարդկանց օգնելու վրա, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները ռազմական ու քաղաքական ճգնաժամերի հետևաքով, օրինակ` Աֆղանստանից կամ Սոմալիից:
Էդվարդսը հավելել է նաև, որ «այդ պաշտոնն արտացոլում է այն բացառիկ դերը, որ խաղում է Անջելինան»:
Կարիերայի սանդուղքով վեր բարձրանալը պայմանավորված է դերասանուհու` որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան աշխատելու տասնամյա փորձով: Այս մասին նշել է ՄԱԿ-ի մամլո քարտուղարը:











































