Friday, 05 06 2026
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է

Կոալիցիան ժամանակավոր երևույթ է. Լևոն Տեր-Պետրոսյան

«Ազատություն» ռադիոկայանը բացառիկ հարցազրույց է վարել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև.

Ազատություն» ռադիոկայան . – Հայ ազգային կոնգրեսը իր քարոզարշավի ընթացքում իշխանական երկու ուժերի` «Օրինաց երկիր» և Հանրապետական կուսակցության հասցեին անվանական մեղադրանքներ է հնչեցնում, այնինչ «Բարգավաճ Հայաստան»-ին անդրադարձ չեք կատարում: ԲՀԿ-ի հետ համագործակցության հնարավորության մասին Ձեր քաղաքագիտական վերլուծությունը դեռևս ուժի մե՞ջ է:

Լևոն Տեր-Պետրոսյան. – Լուրջ քաղաքագիտական դիրքորոշում է: «Ժառանգության», Դաշնակցության և ԲՀԿ-ի հետ Կոնգրեսը ստեղծել է ընտրությունների վերահսկման միասնական շտաբ: Այսինքն այդ կուսակցությունների մեր գործընկերներն են, որոնց հետ մենք համատեղ աշխատանք ենք կատարում արդեն ընտրություններ անցկացնելու համար, և շատ բնական է, որ մեր գործընկերների նկատմամբ հակաքարոզչություն չենք իրականացնելու, վիրավորանքներ չենք հասցնելու, անձնական որակումներ չենք տալու: Այո’, մեր թիրախը Հանրապետական կուսակցությունն է և «Օրինաց երկիր»-ը: Եթե «Օրինաց երկիր»-ն էլ գար, մասնակցեր միասնական շտաբի աշխատանքներին և պայքարեր արդար ընտրությունների համար մեզ հետ միասին, բնականաբար, նա էլ կմտներ նույն ցանկի մեջ: Իսկ թե ինչու ենք տարբերում դա, շատ հասկանալի պատճառով. «Օրինաց երկիր»-ը եղել, կա և հայտարարում է, որ այսուհետև էլ լինելու է Սերժ Սարգսյանի ճամբարում, մասնակցելու է հաջորդ կոալիցիային: «Բարգավաճ Հայաստան»-ը այդպիսի բան չի հայտարարում: Այո, ունեն [կոալիցիոն] հուշագիր, այո, կոալիցիայից դուրս չի եկել, բայց կոալիցիան ժամանակավոր երևույթ է, կոալիցիան տևում է այնքան ժամանակ, որքան կա խորհրդարան: Մայիսի 7-ին կոալիցիան չկա: Բնականաբար, անկախ այն բանից, թե մենք ինչ հակասություններ ենք ունեցել Դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճի» հետ, այո, մենք նրանց ժամանակին շատ խիստ քննադատել ենք, բայց քանի որ այսօր այդ կուսակցությունները փաստորեն դուրս են Հանրապետական կուսակցության մենիշխանության դեմ, քաղաքական տգիտություն, անգրագիտություն կլինի և դավաճանություն կլինի այս ժողովրդի նկատմամբ, եթե մենք այդ հնարավորությունը չօգտագործենք և չազատվենք Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի միապետությունից:

«Ազատություն» ռ/կ. – Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի` ավելի հեռուն գնացող ծրագրերը մեջ տեսնո՞ւմ եք, օրինակ, հաջորդ կոալիցիայի մեջ չմտնելը:

Լևոն Տեր-Պետրոսյան. – Հեռուն գնացող ոչ մի բան չեմ ուզում տեսնել այսօր: Այսօր մենք ճակատամարտի մեջ ենք հանցավոր ռեժիմի հետ և այդ հանցավոր ռեժիմը տապալելու, նրանից ազատվելու բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք: Ես նկատի ունեմ սահմանադրական, օրինական հնարավորությունները:

«Ազատություն» ռ/կ. – Եթե Ազգային ժողովում մեծամասնություն չկազմեք, ո՞ւմ եք տեսնում ձեզ դաշնակից:

Լևոն Տեր-Պետրոսյան. – Բոլորին տեսնում ենք, ովքեր կցանկանան մեզ հետ դաշնակցել: Քաղաքականությունը սա է: Քաղաքականությունը, այո, դաշնակից որոնելու արվեստ է: Մենք կփորձենք, կփնտրենք, ով կհամաձայնի մեզ հետ համագործակցել, մեծ սիրով կհամագործակցենք: Ով չի համաձայնի, թող գնա, համագործակցի Սերժ Սարգսյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում